Փետրվարի 9-ին դիմակավորված, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում, կա վիրավոր, հայտնում է Shamshyan.com-ը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է գազային ատրճանակի պահունակ: Աղբյուրը հայտնում է, որ տուժողը՝ Արթիկի բնակիչ Մհեր Մելիքյանը, ով եղել է կնոջ և որդու հետ, Արթիկ քաղաքի Անկախության փողոցի 8-րդ հասցեում է եղել, երբ նրանց է մոտեցել Opel Astra մակնիշի ավտոմեքենա, որտեղից իջել են 4 դիմակավորված անձնինք և ներկայացել են որպես ուժային կառույցի աշխատակից։ Նրանք Մելիքյանին ասել են, որ վերջինս իրենց հետ պետք է գան բաժին: Ապա ատրճանակ են պահել նրանց վրա և հափշտակել են խոշոր չափի ոսկյա զարդեր, որոնք տուժողները պետք է այսօր հանձնեին գրավատուն: Գողացված ոսկեղենի արժեքը կազմում է մոտ 85 հազար դոլար: Այնուհետև 2 դիմակավորվածները բռնի ուժով նրանց նստեցրել են ավտոմեքենան և քշել դեպի Արթիկ քաղաքի մեկ այլ ուղղությամբ, որտեղ էլ շարունակել են ավտոմեքենայի մեջ հարվածներ հասցնել տուժածներին, ապա այն շարունակել են ավտոմեքենայից դուրս, որի ժամանակ դիմակավորվածներից մեկն իր մոտ եղած ատրճանակով
Զինված հարձակում՝ Արթիկում. դիմակավորված անձինք ներկայացել են ԱԱԾ աշխատակիցներ, հափշտակել են 85 000 դոլարի ոսկյա զարդեր. կա վիրավոր
9 февраля 20249 фев 2024
1
1 мин