ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փետրվարի 8-ի առավոտյան ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով կալանավորվածներին ազատ արձակելու երաշխավորություն, գրում է ArmLur.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Կայքի օրաթերթը՝ «Ժողովուրդը», հայտնել է, որ, ամենայն հավանականությամբ, իրավապահ համակարգը չի բավարարի ՔՊ պատգամավորների միջնորդությունը, քանի որ գործով կալանավորվածները, ըստ թերթի աղբյուրների, հրաժարվում են ցուցմունք տալ։ Թերթի տեղեկություններով՝ իրավապահներն Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանին կտանեն Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ «Այդ հարցաքննությունից ու ցուցմունքից է կախված գործի ելքը։ Կախված է նրանից, թե փոխնախարարը կտա՞ անուններ, թե՞ ոչ»,- հավելել է թերթը։ «Հրապարակ» օրաթերթն էլ հայտնել է, թե ՔՊ պատգամավորներից ովքեր չեն ստորագրել երաշխավորությունը։ «Չեն ստորագրել Արսեն Թորոսյանը և Հռիփսիմե Գրիգորյանը, որոնք գործուղման են, բացակայում են Հայաստանից: Չի ստորագրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ թիմակիցներին ասելով, որ իր ստորագրելը ճիշտ չի լինի»
ՔՊ-ն Էկոնոմիկայի նախարարության գործով կալանավորվածներին ազատելու երաշխավորություն է ներկայացրել․ ԶԼՄ
8 февраля 20248 фев 2024
1 мин