Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն սկանդալի հետևում կանգնած է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, գրում է «Ժողովուրդ»-ը՝ վկայակոչելով իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները։ Ըստ հրապարակման՝ հենց նրա առաջարկով է նախարարությունն սկսել ստուգումներ, ինչի արդյունքում ձերբակալվել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը, պարզաբանում է թերթը։ Աղբյուրը հավելել է, որ խորհրդարանի նախագահն, իր հերթին, երկար ժամանակ փորձում է վարկաբեկել Անվտանգության խորհրդի քարտուղարին վարչապետ Նիկոլ Փաշինյանի աչքում։ «Սիմոնյանն ու Գրիգորյանն իրենց պատկերացնում են վարչապետի պաշտոնում Փաշինյանի իրավահաջորդները․ առաջինը հույսը դնում է Ռուսաստանի, երկրորդը՝ Արևմուտքի աջակցության վրա»,- նշում է «Ժողովուրդ»-ը։ ՔԿ-ն փետրվարի 2-ին Էկոնոմիկայի նախարարությունում պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու վարույթներից մեկով քրեական հետապնդում էր հարուցել 7 անձի նկատմամբ, երկրորդով՝ 1 անձի նկատմամբ։ Նրանցից 4-ը կալանավորված են։ Գործով անցնող Իսպիրյանի նկատմամբ դատարանը տնային կալանք է
Էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալը լրատվամիջոցները կապում են ԱԺ նախագահի և ԱԽ քարտուղարի վարչապետական հավակնու
8 февраля 20248 фев 2024
1 мин