«Մայր Հայաստան» խմբակցությունը մտադիր է դատական կարգով վիճարկել Երևանի ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատներից զրկելու մասին որոշումը, նշվում է խմբակցության հայտարարության մեջ: Խմբակցությունը նման որոշումը որակել է «քստմնելի, ոչ լեգիտիմ ու հակաժողովրդավարական»: «Դա տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, դրան կից խմբակցության՝ «Հանրապետության» և «Հանրային ձայնից» բերման ենթարկված տխրահռչակ երկու հոգու համատեղ գործողություններով: Ակնհայտ է, որ գործ ունենք կուլիսային և ապօրինի գործընթացների հետ: Առկա է նաև «Մայր Հայաստան»-ի դեմ քաղաքական հետապնդման բացահայտ դրսևորում»,- նշվում է քաղաքական ուժի հայտարարության մեջ: Ասվում է, որ պատգամավորներին ավագանու մանդատից զրկելու որոշումը կայացվել է Երևանի քաղաքային տրանսպորտի թանկացմանն ընդառաջ, և «Մայր Հայաստանը» պայքարելու է քաղաքային տրանսպորտի և մյուս ծառայությունների գների բարձրացման դեմ, նաև շարունակելու է պայքարը՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության հեռացմանը: Երևանի ավագանին արտահերթ նիստում փետրվարի 7-
«Մայր Հայաստան»-ը դատական կարգով վիճարկելու է իրենց կուսակիցներին մանդատից զրկելու ավագանու որոշումը
8 февраля 20248 фев 2024
~1 мин