Փետրվարի 6-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանը, հայտնում է Shamshyan.com-ը։ Նշվում է, որ ժամը 11:40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ջամշլու-Գեղարոտ ավտոճանապարհին բախվել են Toyօta Camry մակնիշի 131 HH 11 համարանիշի, Nissan March մակնիշի և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ մահացածը «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, Վանաձորի քաղաքապետի նախկին թեկնածու Հրանտ Այվազյանն էր, ով Լոռու մարզում մեծ հարգանք էր վայելում, բարձր էին գնահատում նրա մարդկային հատկանիշները և միշտ աչքի էր ընկնում կարիքավորին օգնության հասնելու իր պատրաստակամությամբ: Աղբյուրը հայտնում է նաև, որ վթարի հիմնական պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է եղել, քանի որ ճանապարհն սպասարկող ճանշինը կարծես թե ոչ մի աշխատանք չի կատարել ճանապարհն աղ ու ավազով մշակելու ուղղությամբ:
Ավտովթարի հետևանքով մահացել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Այվազյանը
Около минуты
2 прочтения
6 февраля