Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողը մահապատժի է դատապարտվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Իրանի արդարադատության նախարարությանը։ Յասին Հուսեյնզադեն 2023 թվականի հունվարի 27-ին հարձակվել էր Թեհրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության վրա և սպանել անվտանգության ծառայության ղեկավարին։ Զինված հարձակումը հետ մղելիս վիրավորվել էին դեսպանատան ևս երկու աշխատակից։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Կանաանին խստորեն դատապարտել էր զինված հարձակումը և հայտնել, որ նախաքննության արդյունքների համաձայն՝ հարձակման հետևում անձնական դրդապատճառներ են եղել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղի ունեցածն անվանել էր «ահաբեկչական հարձակում», որից հետո դեսպանատան աշխատակիցները Թեհրանից տարհանվել էին Բաքու։
Իրանը մահապատժի է դատապարտել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվողին
6 февраля 20246 фев 2024
~1 мин