ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով մանկահասակ երեխաներ ունեցող կալանավորված կանանց և «Սիներջիի» տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի ազատ արձակման համար երաշխավորություն ներկայացնել, խորհրդարանում լրագրողներին հայտնել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։ Նշենք, որ ՔԿ-ում պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու վարույթների շրջանակում կալանավորված անձանց թվում է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։ Հովհաննիսյանը հեռուստահաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։ ՔԿ-ն փետրվարի 2-ին նախարարությունում պետական գնումների գործընթացի պահանջները խախտելու վարույթներից մեկով քրեական հետապնդում էր հարուցել 7 անձի նկատմամբ, երկրորդով՝ 1 անձի նկատմամբ։ Նրանցից 4-ը կալանավորված են։ Գործով անցնող Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ դատարանը տնային կալանք է կիրառել։ Հունվարի 31-ին ԱԱԾ-ն Էկոնոմիկայի նախարարությունում իրականացրել էր քննչական գործողություններ և բերման ենթարկել Իսպիրյանին: ՔԿ-ն հայտնել էր
ՔՊ-ն կերաշխավորի ազատ արձակել մանկահասակ երեխաներ ունեցող կալանավորված կանանց և «Սիներջիի» տնօրենին․ Արշակյան
6 февраля 20246 фев 2024
1
1 мин