Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր, հայտնել է մաեստրոն։ «Ինձ համար մեծ բավականություն է աշխատել այս նվագախմբի հետ, և ես անհամբերությամբ եմ սպասում նվագախմբի հետ փետրվարի 5-ին կայանալիք համերգին` «InClassica» միջազգային փառատոնի շրջանակում»,- հավելել է Սմբատյանը։ 2023-ի դեկտեմբերի 22-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը վերականգնել է Սմբատյանի՝ գլխավոր դիրիժորի պաշտոնն այն ​​բանից հետո, երբ նրա փաստաբանները հայտարարել էին, որ կհանեն նրա դեմ խարդախության մեղադրանքները։
2023-ի հուլիսի 29-ին ՀՀ դատախազությունը հայտնել էր դիրիժորի ու նրա հոր՝ Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանի ձերբակալության մասին։ Հուլիսի 30-ին դատարանը նրանց կալանավորելու որոշում էր կայացրել։ Օգոստոսի 11-ին Քրեական վարույթով հսկող դատախազը մերժել էր Սերգես Սմբատյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Օգոստոսի 24-ին Վերաքննիչ քրեական դատարանի որ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր, հայտնել է մաեստրոն։ «Ինձ համար մեծ բավականություն է աշխատել այս նվագախմբի հետ, և ես անհամբերությամբ եմ սպասում նվագախմբի հետ փետրվարի 5-ին կայանալիք համերգին` «InClassica» միջազգային փառատոնի շրջանակում»,- հավելել է Սմբատյանը։ 2023-ի դեկտեմբերի 22-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը վերականգնել է Սմբատյանի՝ գլխավոր դիրիժորի պաշտոնն այն ​​բանից հետո, երբ նրա փաստաբանները հայտարարել էին, որ կհանեն նրա դեմ խարդախության մեղադրանքները։

2023-ի հուլիսի 29-ին ՀՀ դատախազությունը հայտնել էր դիրիժորի ու նրա հոր՝ Իսրայելում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանի ձերբակալության մասին։ Հուլիսի 30-ին դատարանը նրանց կալանավորելու որոշում էր կայացրել։ Օգոստոսի 11-ին Քրեական վարույթով հսկող դատախազը մերժել էր Սերգես Սմբատյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Օգոստոսի 24-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ բեկանվել էր մաեստրո Սերգեյ Սմբատյանի խափանման միջոց կալանավորումը, նոր խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։ Հոկտեմբերի 30-ին դատարանն արդարացրել էր մաեստրոյին։

Հետևեք նորություններին մեր
կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում