Բռնցքամարտիկ Հովհաննես Մարտիրոսյանը նվաճել է Բռնցքամարտի միջազգային կազմակերպության (IBO) Intercontinental չեմպիոնական թափուր տիտղոսը, գրում է sportball24.com-ը։ Բելգիայում կայացած մրցաշարի ժամանակ նա 8-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է տանզանացի Թոնի Ռաշիդին։ Հայ մարզիկն իր կարիերայում նվաճել է չորրորդ չեմպիոնական գոտին։ Նա (IBO) Intercontinental, WBC Francophone և BeNeLux տիտղոսակիր է։
Հետևեք նորություններին մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում