ՀՀ ԱԳՆ-ն Ադրբեջանին առաջարկել է Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա արագացնել երկու երկրների սահմանների սահմանազատման գործընթացը։ Այս մասին նշվում է գերատեսչության մամուլի քարտուղար Անի Բադալյանի մեկնաբանության մեջ՝ փետրվարի 15-ին կառավարության նիստում Հայաստանի վարչապետի ելույթից հետո Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության հետ կապված։
Բադալյանը հիշեցրել է, որ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Ադրբեջանը և Հայաստանը գրավոր կերպով պայմանավորվել են, որ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և որ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանագծման գործընթացի քաղաքական հիմք է լինելու:
«Ադրբեջանին առաջարկում ենք այս պայմանավորվածության հիման վրա արագացնել սահմանազատման գործընթացը և վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը»,- ասվում է ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ:
Փետրվարի 15-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը լայնամասշտաբ պատերազմ սկսելու Բաքվի փորձի մ