Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի փետրվարի 15-ի հայտարարություններն այն մասին, որ Բաքուն մտադիր է պատերազմով վերցնել այն, ինչ չի կարող վերցնել բանակցությամբ և ադրբեջանական կողմը սահմանների սահմանազատման վերաբերյալ Հայաստանի առաջարկները չի ընդունում, տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներից։
Պաշտոնական Բաքուն փետրվարի 13-ի գնդակոծությունը, 4 հայ զինվորի սպանությունը և 1 հայ զինվորի վիրավորումը «պատասխան» է անվանել «փետրվարի 12-ին երկու երկրների միջև հայկական կողմից կայունության խախտմանը»։
ԱԳՆ-ն հայտնել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը խոստացել է հետաքննություն անցկացնել ադրբեջանցի զինծառայողի վիրավորվելու վերաբերյալ, ինչպես նաև պարզաբանել, թե ինչի հիման վրա են Հայաստանի սահմանային դիրքերում տարբեր զորամասերին պատկանող վարձկանները ենթարկվում Պաշտպանության նախարարությանը
Գերատեսչությունը Փաշինյանի հայտարարություններն անկլավների և էքսկլավների մասին և Ադրբեջանի՝ 31 գյուղերի տարածքներ օկուպացնելու մասին հայտարարությունն անվանել է «քաղաքական շահարկ