Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Հայաստան-Թուրքիա սահմանն ապօրինի հատելիս թուրք երիտասարդ է կորել

Թուրքիա-Հայաստան սահմանին՝ Իգդիրում, ապօրինի ճանապարհով սահմանը հատել փորձած չորս ընկերներից մեկը՝ 28 տարեկան Իսմայիլ Ադիրն անհետացել է, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։ Նշվում է, որ ընկերների հաղորդումից հետո դեպքի վայր են մեկնել թուրքական ժանդարմերիայի ու «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) ստորաբաժանումները: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ երիտասարդին որոնում են, կասկածներ կան, որ սահմանն անցնելիս նա ընկել է Արաքս գետը։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

Թուրքիա-Հայաստան սահմանին՝ Իգդիրում, ապօրինի ճանապարհով սահմանը հատել փորձած չորս ընկերներից մեկը՝ 28 տարեկան Իսմայիլ Ադիրն անհետացել է, գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։

Նշվում է, որ ընկերների հաղորդումից հետո դեպքի վայր են մեկնել թուրքական ժանդարմերիայի ու «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) ստորաբաժանումները:

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ երիտասարդին որոնում են, կասկածներ կան, որ սահմանն անցնելիս նա ընկել է Արաքս գետը։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում