Անաստաս Միկոյան 64 հասցեի 6 շենքերի բնակիչները վաղ առավոտից փակել են Եղվարդի խճուղին՝ բողոքելով իրենց նկատմամբ ապօրինությունների, կոռուպցիայի, ամենաթողության դրսևորումների դեմ։ Նրանք պահանջել են ապահովել գնման իրավունքներով սահմանված 3,37055 հա հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը։ Բացի այդ, բնակիչները պահանջում են այդ հողամասից 0,4 հա մակերեսով հողամասի առանձնացման մասով իրավական գնահատական տալ և գործարքը չեղարկել։ Ավելի ուշ փողոցը բացվել է, երբ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտարարել է, որ գործուղման մեջ գտնվող քաղաքապետ Տիգրան Ավինյանը նրանց կընդունի ապրիլի 16-ին։ Ըստ բնակիչների՝ իրենց չի հաջողվել հանդիպումներ ունենալ ո՛չ կառավարությունում, ո՛չ դատախազությունում, ո՛չ քաղաքապետարանում։ Ամենուր հարցը ձգձգվում է։ «Փորձել ենք տարբեր օղակներով (լուծել հարցը-խմբ․)՝ դատախազություն, քննչական։ Որտեղ դիմել ենք, ուղարկում ենք մեր նամակը, նույնիսկ ամենաչնչին, անհեթեթ պատասխանը տևում է նվազագույնը 4-5 ամիս, մինչև գալիս է։ Այդ ընթացքում կառուցապատող
Միկոյան 64 հասցեի բնակիչները վաղ առավոտից փակել են Եղվարդի խճուղին
14 апреля 202514 апр 2025
1 мин