Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի Ազգային թատրոնի «Ռոտոնդա» սրահում տեղի է ունեցել «Հայ կինը՝ Ցեղասպանության զոհ և հերոս» և «Ստրունգա՝ հայ որբերի նոր տունը» խորագրերով ցուցադրությունների բացման արարողությունը, տեղեկանում ենք Ռումինիայի հայերի միության ֆեյսբուքյան էջից։ Ըստ հրապարակման՝ միջոցառումը կազմակերպել էր Ռումինիայի հայոց միության Հայ մշակույթի կենտրոնը՝ Ռումինիայում ՀՀ դեսպանության, Հայ եկեղեցու առաջնորդարանի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Բուխարեստի ազգային թատրոնի հետ համագործակցությամբ։ Առաջին ցուցադրությունը հայ կանանց խիզախության և տառապանքի մասին է՝ Հայոց ցեղասպանության ընթացքում։ Լուսանկարների, պատմությունների և վկայությունների միջոցով բացահայտվում են այն կանանց դեմքերն ու ճակատագրերը, որոնք պայքարել են գոյատևելու համար։ Երկրորդ ցուցադրությունը պատմում է Ռումինիայի Ստրունգա գյուղի հայկական որբանոցի մասին, որը հիմնադրվել էր 1923 թվականին ռումինահայ համայնքի նախաձեռնությամբ և ռումինական կառավարության աջակցությամբ։ Ցեղասպանությունից փրկված 200 երեխա ապաստան է
Բուխարեստում Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ բացվել է երկու ցուցադրություն
11 апреля 202511 апр 2025
1 мин