Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը հայ գերիներին ազատելու և Հայաստանի անվտանգության ապահովման կոչ է արել ԱՄՆ-ին, հայտնել են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։ Նամակի ստորագրումն առաջնորդել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարներ Ֆրենկ Փալոնը, Դեյվիդ Վալադաուն, Բրեդ Շերմանը և Գաս Բիլիրակիսը։ ԱՄՆ Կոնգրեսի 25 անդամից բաղկացած հայկական հարցերով հանձնախումբը երկկուսակցական նամակ է ուղարկել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլցին՝ պահանջելով նպաստել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ բանտարկյալների ազատ արձակմանը և Հարավային Կովկասում ամերիկյան ներգրավվածության ընդլայնման շրջանակում ամրապնդել ԱՄՆ քաղաքականությունը՝ պաշտպանելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Նամակում Կոնգրեսի անդամները շեշտել են ամերիկյան անմիջական և կոնկրետ ներգրավվածության անհրաժեշտությունը՝ կանխելու խաղաղության գործընթացի հետընթացը և նպաստելու հայ գերիների ազատ արձակմանը: «Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովումը ազգային անվտանգությ
Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը հայ գերիներին ազատելու և ՀՀ անվտանգության ապահովման կոչ է արել ԱՄՆ-ին
9 апреля 20259 апр 2025
2 мин