Հայաստանի զորամասերից մեկում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել, Armenia Today-ին հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը։ «Ականապայթյունային վնասվածք ստացած ՊՆ N զորամասի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»,- նշել է խոսնակը։ Նա տեղեկացրել է, որ զինծառայողը գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Հայաստանի զորամասերից մեկում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
9 апреля 20259 апр 2025
1
~1 мин