Նիկոլ Փաշինյանի կոռուպցիոն ռիսկերը. ինչո՞ւ Հայաստանում չեն իջնում բենզինի գները Միջազգային բորսայում նավթի գինը կտրուկ անկում է գրանցել՝ դառնալով 65 դոլար 1 բարելի դիմաց: Միջազգային շուկայում գներն իջել են, բայց Հայաստանում բենզինի ու դիզվառելիքի գները չեն իջնում: Երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմություն էր աշխատում, անընդհատ խոսում էր այն մասին, որ երկրում մենաշնորհներ կան, օլիգարխիա կա, բարձր գներ կան, թալան կա և այլն, և այլն, և այլն: Նա ասում էր նաև, որ եթե նորմալ իշխանություն լինի, ապա մենաշնորհները կվերանան, գները բարձր չեն լինի և կյանքը կդառնա մեղր: Նիկոլը այդ փուլում մշտապես հղում էր անում միջազգային գներին ու մեղադրում էր օլիգարխներին այն բանի համար, որ միջազգային գներն իջնում են, իսկ ներկրորղները Հայաստանում գները համարժեքորեն չեն իջեցնում, որովհետև գերշահույթներ են ուզում ստանալ ու թալանում են ժողովրդին: Երբ Նիկոլը վարչապետ էր դառնում, մի ծրագիր էր ներկայացրել, որի մեջ լոլոներից, դեմագոգիայից ու պոպուլիզմից բացի այլ բան չկար: Որևէ թիվ չկար, որևէ առարկայական խոստում չկար (գիտեր, որ