...Читать далее
💦 Հաճախ տրվող հարց ։ Արդյոք կարո՞ղ եմ սնունդի հետ խմել ջուր:Եթե նայեք տարբեր աղբյուրների, ապա, այո կարող եք Սնունդի հետ Խմել ջուր: Քանի որ ջուրն անցնում է ստամոքսի այլ ճանապարհով և դրանով նրանք չեն խառնվում իրար, և դա ոչ մի կերպ չի ազդում մարսողության վրա ։ 😈Բայց պրակտիկան ցույց է տալիս, որ մարդիկ, ովքեր սնունդի հետ խմում են ջուր , ունեն հսկայական քանակությամբ խնդիրներ ստամոքս-աղիքային համակարգի հետ: Ինչո՞ւ է այդպես ։ Շատերը շտապում են, երբ ուտում են և սնունդը ջրով կուլ են տալիս արագության և թեթևության համար ՝ դրանով իսկ այն մղելով կերակրափողի և ստամոքսի մեջ անմարս վիճակով ։ Եթե դուք չեք ծամում, ապա ստամոքսը չի արտադրում բավարար քանակությամբ ստամոքսահյութ ՝ սնունդը մարսելու համար, և գազավորված քաղցր ըմպելիքները (շաքարով ցանկացած ըմպելիք) գրգռում են ստամոքսի լորձաթաղանթը, դրա պատճառով տեղի է ունենում հիդրոքլորային թթվի անբավարար արտադրություն, և սնունդը դադարում է մարսվել: Դա կարող է հանգեցնել helicobacter-ի գերաճի։Ստամոքսի միջավայրը պետք է թթվային լինի ։ Միայն այդ դեպքում սնունդը կմարսվի, և վիրուսներն ու բակտերիաները չեն մտնի օրգանիզմ ։ Ստամոքսի թթվային միջավայրը հենց առաջին և հիմնական պատնեշն է ՝ պաշտպանը ։ Այնպես որ նույնիսկ ջուր խմելուց , հարկավոր է լավ ծամել, որպեսզի ստամոքսը հասցնի արտադրել համապատասխան քանակությամբ ստամոքսահյութ։