Найти тему
Հայաստանն այսօր

ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել են Արաս Օզբիլիզին և Արմեն Մելիքբեկյանին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Նշվում է, որ «Անի» ֆուտբոլային ակումբն առաջադրել է գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը, իսկ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզի թեկնածությունը։

ՀՖՖ հերթական ժողովը, որի ընթացքում կկայանան նաև նախագահի ընտրությունները տեղի կունենա դեկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին։