Найти в Дзене
Հայաստանն այսօր

100 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը

100 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, հայտնում է նրա խորհրդատվական ընկերությունը:

Քիսինջերը պետքարտուղար է եղել 1973-1977 թվականներին, այդ ընթացքում փորձեր են արվել բարելավել ԱՄՆ-ի հարաբերությունները ԽՍՀՄ-ի և Չինաստանի հետ, ինչպես նաև դադարեցնել պատերազմը Վիետնամում։ 1973 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի:

Քաղաքական գործիչն այս տարվա մայիսի 27-ին էր նշել իր 100-ամյա հոբելյանը:

Քիսինջերը մահացել է Կոնեկտիկուտի իր տանը՝ նոյեմբերի 29-ին, մահվան պատճառը չի նշվում: