Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթգիծը շահագործման կհանձնվի հաջորդ տարի, ադրբեջանական լրատվամիջոցներին ասել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։
«Մենք լիովին համակարգում ենք մեր գործունեությունը բոլոր շահագրգիռ կողմերի հետ, և կարծում եմ, որ աշխատանքները կավարտենք հաջորդ տարվա սկզբին, իսկ դրանից հետո այն կդառնա լիարժեք ֆունկցիոնալ երկաթուղային գիծ», – վրացի նախարարի հայտարարությունը հաղորդվել է լրատվամիջոցներին:
Դավիթաշվիլիի խոսքով՝ կողմերն ավարտել են երկաթուղու շինարարության շուրջ 90 տոկոսը։
ԲԹԿ երկաթուղու նախագծի վերաբերյալ համաձայնագիրն Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել էր 2022 թվականի օգոստոսին։