Найти тему
Հայաստանն այսօր

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ՆԳՆ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնել է ՀՀ ՆԳՆ-ն։

«Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Միևնույն ժամանակ Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի ծառայությունը հայտնել է, որ ձյունը մաքրելուց հետո Վրաստանի ռազմական ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը բացվել է ծանր բեռնատարների համար։

ՀՀ ՆԳՆ-ն հայտնել է նաև, որ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Ավելի վաղ Հյուսիսային Օսիայի ճանապարհային կառավարման կենտրոնից հայտնել էին, որ ռուսական կողմից Վրաստան մուտք գործելուն սպասում է 3210 բեռնատար։