Найти тему
Հայաստանն այսօր

Իրավիճակը՝ Լարսում․ ռուս-վրացական սահմանին արգելափակված է ավելի քան 3000 բեռնատար

ատ եղանակային պայմանների պատճառով ավելի քան 3000 բեռնատարներ արգելափակված են ռուս-վրացական սահմանին, Sputnik Georgia-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային կառավարման կենտրոնի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

«Ձյան տեղումների և ցածր ջերմաստիճանի պատճառով նոյեմբերի 26-ի երեկոյան Վերին Լարսի անցակետում վրաց-ռուսական սահմանի ուղղությամբ տրանսպորտային միջոցների տեղաշարժն արգելվել է։ Նախօրեին մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնվել էր։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը մարդատար ավտոմեքենաների համար հնարավոր է եղել բացել՝ իրականացված մաքրման աշխատանքների շնորհիվ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ռուսական կողմից Վրաստան մուտք գործելուն սպասում է 3210 բեռնատար։