Найти тему
Հայաստանն այսօր

Դատախազը Վիգեն Սարգսյանի վերաբերյալ գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան՝ հեռակա դատաքննության

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 29-ին հաստատել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Գերատեսչությունից փոխանցում են, որ դատախազի կողմից դատարան է ներկայացվել հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին միջնորդություն:

ՊԲ նախկին նախարարը մեղադրվում է 2018 թ․ բնակարանների բաշխման գործընթացում իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու մեջ։

Հոկտեմբերի 26-ին Վիգեն Սարգսյանի նկատմամբ դատախազությունը hեռակա քրեական վարույթ էր հարուցել։

Հիշեցնենք, որ նախաքննության ընթացքում Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով. նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: