Երևանում ընթացող բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնության մրցումային 4-րդ օրը հայ մարզիկները հաղթանակներ են տոնել, տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի Facebook-յան էջից։
Պատանիների Եվրոպայի չեմպիոն, 50կգ քաշային Տիգրան Հովսեփյանը բոլոր առումներով գերազանցել է մրցակցին՝ Խորվաթիայի ներկայացուցիչ Մարիո Նակիչին։ Մեր մարզիկը բոլոր երեք ռաունդներում հաղթել է 5-0 հաշվով:
60 կգ քաշային կարգում իր երկրորդ հաղթանակն է տոնել Անդրանիկ Մարտիրոսյանը, որը մրցել է Լեհաստանը ներկայացնող Յան Յանուշեվսկու հետ։ Հայ բռնցքամարտիկը ամբողջ մենամարտի ընթացքում շոշափելի առավելություն է ունեցել՝ հաղթելով 5։0 հաշվով։
Օրվա ավարտը նույնպես հաղթական է եղել Հայաստանի համար․ 75 կգ քաշային կարգում հանդես եկող Ալբերտ Հարությունյանը Բելառուսի մարզիկին՝ Անատոլի Բարանովսկիին հաղթել է 3:2 հաշվով։
Բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը մեկնարկել է նոյեմբերի 24-ին, կավարտվի դեկտեմբերի 4-ին։
Առաջնությունը Հայաստանը ներկայացնում են 16 բռնցքամարտիկներ՝ Առնո Դարչինյանը (46 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տ