Ֆրանսիական միջազգային ռադիոն (Radio France internationale, RFI) հայտարարել է հայերի էթնիկ զտումները մոռացության տալու սպառնալիքի մասին: Ըստ RFI-ի՝ 1915 թվականի ցեղասպանությունից և 20-րդ դարավերջի Բաքվի ջարդերից հետո Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերյան իրադարձությունները և արցախցիների զանգվածային արտագաղթն իրենց հայրենիքից երրորդ հանցագործությունն են հայ ժողովրդի դեմ։
«Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության և Ուկրաինայում շարունակվող պատերազմի պայմաններում էթնիկ հայերի արտագաղթը Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանից քիչ ուշադրության է արժանացել ԶԼՄ-ներում՝ առաջացնելով հայերի վրդովմունքը, որոնք արդեն երրորդ անգամ են դավաճանված զգում միջազգային հանրության կողմից»,- գրել է RFI-ն։ Հոդվածի հեղինակ Ժան վան դեր Մեյդը նշել է, որ հայերի էթնիկ զտումները կատարվել են աշխարհակարգի փոփոխությունների պատմական ժամանակաշրջաններում՝ Առաջին համաշխարհային պատերազմի, Խորհրդային Միության փլուզման և ռուս-ուկրաինական պատերազմի ու Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ժամանակ: «Ես միշտ կարծել եմ, որ ցեղասպանությունը եղել