Իշխանական շրջանակներում տեղեկություններ են շրջանառվում, որ Արևմուտքից արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ են «իջեցրել», գրել է «Հրապարակ»-ը:
Ըստ թերթի՝ կուսակցական նեղ հավաքներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը թեպետ հպանցիկ, բայց անդրադարձել էր արտահերթի թեմային՝ չբացառելով եկող տարի ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։
«Փաշինյանը հասկանում է, որ ժամանակն իշխանության դեմ է աշխատում` մի կողմից ՔՊ-ն ավելի է հեղինակազրկվում, մյուս կողմից ընդդիմադիր նոր ուժ ձևավորվելու հավանականությունն է մեծանում, ուստի որոշել է անակնկալի բերել ընդդիմադիրներին»,- գրել է թերթը։
Արեւմուտքն իր հերթին է Փաշինյանից «հավատարմության երդում» պահանջում, որ Հայաստանը պետք է արագ պոկվի Ռուսաստանից եւ սլանա դեպի Եվրոպա։ Փաշինյանի հավաստիացումների փոխարեն Արեւմուտքն ակնկալում է, որ նոր ընտրությունների միջոցով կձևավորվի հակառուսական խորհրդարան, որտեղ անպայման կլինեն Արամ Զավենի Սարգսյանը եւ մյուս արեւմտամետները, իսկ այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը, որն անթաքույց ռուսամետ քաղաքական գծի մեջ է, կգնա տուն։