ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Հայաքվեի» նախագծին։ Հանձնաժողովը 3 կողմ, 7 դեմ ձայներով մերժեց նախագիծը։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկել էր 2 ամսով հետաձգել «Հայաքվեի» նախագծի քննարկումը, բայց հանձնաժողովն այդ առաջարկն էլ մերժեց։ 3 կողմ, 7 դեմ ձայներով Մինասյանի առաջարկը չընդունվեց։
Հանձնաժողովի նիստին զուգահեռ՝ «Հայաքվեի» աջակիցներն ակցիա են իրականացրել ԱԺ-ի շենքի դիմաց։ Սեպտեմբերի 29-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել էր Արցախի՝ որպես երրորդ պետության մաս ճանաչելը քրեականացնելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու «Ազատ Արցախ-Հայկական հանրաքվե» նախաձեռնության կողմից հավաքված ստորագրությունների իսկությունը։
Մայիսի 23-ին «Ազատ Արցախ-Հայկական հանրաքվե» շարժումը հանդես էր եկել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ՝ Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարվելու համար քրեական պատիժներ նախատեսելու համար։ Սա ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության,