Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը շախմատի Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել, հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Հայաստանի հավաքականը 2.5-1.5 հաշվով հաղթել է Անգլիայի թիմին՝ նվաճելով բրոնզե մեդալ: Առաջնության վերջին խաղափուլում Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով կարևոր հաղթանակ է տարել Մայքլ Ադամսի նկատմամբ: Թիմի մնացած անդամների խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Շախմատի ԵԱ․ Հայաստանի տղամարդկանց հավաքականը բրոնզե մեդալակիր է
21 ноября 202321 ноя 2023
1
~1 мин