Ադրբեջանին ուղղված մեր ուղերձը հստակ է՝ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է և ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների որակի վրա, ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Մենք պետք է շատ զգոն լինենք Հայաստանի ներքին և արտաքին ապակայունացման ցանկացած փորձի դեպքում։ Ադրբեջանին ուղղված մեր ուղերձը հստակ է եղել, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի է լինելու և ծանր հետևանքներ կունենա մեր հարաբերությունների որակի վրա։ Մենք կոչ ենք անում վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները խորհրդի նախագահի կատարած աշխատանքի վերաբերյալ։ Մեզ անհրաժեշտ է, որ խաղաղության պայմանագիրը հնարավոր լինի կնքել, և մենք պարտավոր ենք շարունակել մեր միջնորդական դերը։ Մենք որոշեցինք հրավիրել Հայաստանի արտգործնախարարին՝ հաջորդին (արտաքին հարաբերությունների խորհրդի հաջորդ նիստին) միանալու մեզ»,- նշել է նա:
Բորելը հայտնել է նաև, որ ԵՄ-ն կուսումնասիրի Հայաստանին հնարավոր աջակցությ