Найти в Дзене
Հայաստանն այսօր

Էդուրադ Սպերցյանը ՌՊԼ-ի հոկտեմբեր ամսվա լավագույն խաղացող է ճանաչվել

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն արժանացել է ՌԴ Պրեմիեր լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն խաղացողի մրցանակին, ասված է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքէջում։
«Հինգ թեկնածուների թվում են Սպերցյանի հետ միասին՝ Իվան Սերգեևը (Զենիթ), Եգոր Գոլենկովը (Ռոստով), Միլան Գայիչը (ԲԿՄԱ) և Յուրի Դյուպինը (Ռուբին): Սպերցյանը լավագույնն է դարձել ըստ ՌՊԼ-ի փորձագետների (երկու ձայն), Սերգեևն ու Գոլենկովը կիսել են առաջին տեղը MATCH PRIME մեկնաբանների մեջ (2-ական ձայն), Գայիչը ստացել է երկրպագուների ձայների մեծ մասը։ Քանի որ երեք ձայներից յուրաքանչյուրում հաղթել են տարբեր խաղացողներ, ՌՊԼ-ի փորձագիտական ​​քվեարկության առաջատարը ճանաչվել է հաղթող, ուստի Սպերցյանը դարձել է հոկտեմբերի լավագույն խաղացող»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նախկինում «Կրասնոդարի» խաղացողներից ոչ ոք չէր ստացել այս մրցանակը։ Հոկտեմբերի երեք տուրերում Սպերցյանը երկու գոլ էր խփել։ Ռոստովի հետ խաղում նրա գոլով էր սկսվել Կրասնոդարի վերադարձը, որն ավարտվել էր 3:2 հաշվով՝ հաղթանակով, իսկ Բալթիկայ

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն արժանացել է ՌԴ Պրեմիեր լիգայի հոկտեմբեր ամսվա լավագույն խաղացողի մրցանակին, ասված է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքէջում։

«Հինգ թեկնածուների թվում են Սպերցյանի հետ միասին՝ Իվան Սերգեևը (Զենիթ), Եգոր Գոլենկովը (Ռոստով), Միլան Գայիչը (ԲԿՄԱ) և Յուրի Դյուպինը (Ռուբին): Սպերցյանը լավագույնն է դարձել ըստ ՌՊԼ-ի փորձագետների (երկու ձայն), Սերգեևն ու Գոլենկովը կիսել են առաջին տեղը MATCH PRIME մեկնաբանների մեջ (2-ական ձայն), Գայիչը ստացել է երկրպագուների ձայների մեծ մասը։ Քանի որ երեք ձայներից յուրաքանչյուրում հաղթել են տարբեր խաղացողներ, ՌՊԼ-ի փորձագիտական ​​քվեարկության առաջատարը ճանաչվել է հաղթող, ուստի Սպերցյանը դարձել է հոկտեմբերի լավագույն խաղացող»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նախկինում «Կրասնոդարի» խաղացողներից ոչ ոք չէր ստացել այս մրցանակը։ Հոկտեմբերի երեք տուրերում Սպերցյանը երկու գոլ էր խփել։

Ռոստովի հետ խաղում նրա գոլով էր սկսվել Կրասնոդարի վերադարձը, որն ավարտվել էր 3:2 հաշվով՝ հաղթանակով, իսկ Բալթիկայի դեմ խաղում Էդուարդը 11 մետրանոց էր վաստակել, որը թիմին բերել 2:2 ոչ-ոքի․ Կրասնոդարյան թիմը պահպանել էր մրցաշարային աղյուսակի առաջին տեղը։ Ամսվա վերջում Սպերցյանը թիմի առաջատարի դիրքերում էր՝ վեց գոլով և մեկ գոլային փոխանցումով: