Найти тему
Հայաստանն այսօր

Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանը չի դիտարկում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը

Հայաստանը չի նախատեսում դուրս գալ ԵԱՏՄ-ից՝ Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

«Հայաստանի Հանրապետությունը չի քննարկում Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հարցը»,- ասվում է նախարարության գլխավոր քարտուղար Կարեն Սարգսյանի պատասխանում։

Պատասխանելով հարցին, թե 2024 թվականին ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանը պատրաստվու՞մ է ընդունել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերը, գերատեսչության ներկայացուցիչն ասաց, որ այդ հարցը նախարարության իրավասությունների մեջ չէ։

Ավելի վաղ ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել էր, որ Ռուսաստանը դեռ չի բարձրացրել Հայաստանին ԵԱՏՄ-ից դուրս թողնելու հարցը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «հակառուսական հռետորաբանության» ֆոնին։

ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ստորագրվել է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին և ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 2-ից։