ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը հեռախոսազանգի ընթացքում քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարները, հայտնում է ՀՀ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
«ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Հեռախոսազանգի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները»,- հաղորդում են գերատեսչությունից:
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը հոկտեմբերի 23-ին Երևանում կայացած ճեպազրույցում հայտարարել էր Հայաստանի և Իրանի կողմից բեռնափոխադրումների համար ճանապարհային տուրքերը զրոյացնելու որոշման մասին։ Նա նաև հայտնել էր, որ Թեհրանը և Երևանն աշխատանքային խումբ կձևավորեն Արաքս գետի վրայով սահմանային նոր կամուրջ կառուցելու համար։ Բազրփաշը հայտնել էր նաև, որ Հայաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել ավելի քան 200 միլիոն դոլար ար