ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժածներից մեկի վիճակը կտրուկ վատացել է, կյանքը փրկել չի հաջողվել, հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նշել է, որ սիրտ-թոքային վերակենդանացումը եղել է անարդյունավետ։
«Կառավարության այսօրվա նիստից հետո ձեզ հետ ճեպազրույցի ընթացքում, ԵՊՀ-ում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին խոսելիս, ներկայացրել եմ երեկ` «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» իմ այցի պահին նրանց առողջական վիճակի մասին եղած տեղեկատվությունը, երբ երկուսի առողջական վիճակն էլ գնահատվում էր ծանր»,- գրել է նախարարն իր ֆեյսբուքյան էջում:
Նա ավելացրել է, որ հիվանդներից մեկի վիճակը կտրուկ վատացել է, ինչը նաև այրվածքային հիվանդության առանձնահատկություններից է, և պացիենտի կյանքը փրկել չի հաջողվել:
«Մյուս պացիենտի առողջական վիճակն այս պահին կայուն է, տեղափոխվել է հիվանդասենյակ: Հաշվի առնելով այրվածքների մակերեսը և խորությունը` նա դեռևս պետք է գտնվի բժշկական դինամիկ հսկողության տակ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 17