Найти в Дзене
Հայաստանն այսօր

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է նաև, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Լարսը շարունակում է փակ մնալ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ 

Ավելի վաղ՝ նոյեմբերի 21-ին, ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնել էր, որ Կրոս լեռնանցքով ճանապարհը մասամբ բաց է, մասնավորապես՝ մաքրման աշխատանքների արդյունքում Գուդաուրի (Պոստ)-Կոբի հատվածում վերականգնվել է մարդատար երթևեկությունը։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհը.

Նոյեմբերի 20-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի վարչությունից հայտնել էին, որ Վերխնի Լարս մաքսակետը փակ է բոլոր տեսակի տրանսպորտի համար։