Найти тему
Հայաստանն այսօր

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Արցախում խաղաղապահ անձնակազմի ռոտացիայի ավարտի մասին

Արցախում ավարտվել է խաղաղապահ անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև զենքի և ռազմական տեխնիկայի առաքումը Ռուսաստանի Դաշնություն՝ պլանային վերանորոգման համար, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ վերահսկման համակարգի օպտիմալացման շրջանակներում Շուշիում փակվել է մեկ դիտակետ, ընդհանուր առմամբ սեպտեմբերի 19-ից փակվել է տասը դիտակետ և 16 ժամանակավոր դիտակետ։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։

Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն Արցախի պետական համակարգը լուծարելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ 2024-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։