ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023թթ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ է ժամանել 1 839 004 զբոսաշրջիկ, 2022-ի ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը նույն ժամանակահատվածում կազմել է 1 239 394։ Ըստ տվյալների՝ ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը 2023-ի 9 ամիսներին 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ 599 610-ով ավելացել է։ Պաշտոնական տվյալներից տեղեկանում ենք, թե որ երկրներից են ամենաշատն այցելել մեր երկիր։ Թոփ վեցնյակում Իրանը, ԱՄՆ-ը, ՌԴ-ն Ֆրանսիան, Գերմանիան և Վրաստանն են։
Իրանի Իսլամական Հանրապետությունից 2023-ի 9 ամիսներին ՀՀ է ժամանել 116 062 զբոսաշրջիկ, 2022-ի նույն ժամանակահատվածում՝ 90734-ը։ ԱՄՆ-ից 2023-ի 9 ամիսներին ՀՀ է ժամանել 48 745 զբոսաշրջիկ, 2022-ի նույն ժամանակահատվածում՝ 41 568-ը։ ՌԴ-ից 2023-ի 9 ամիսներին ՀՀ է ժամանել 931 695 զբոսաշրջիկ, 2022-ի նույն ժամանակահատվածում՝ 570 844-ը։ Վրաստանից 2023-ի 9 ամիսներին ՀՀ է ժամանել 185 082, 2022-ի նույն ժամանակահատվածում՝ 115 539 115-ը։ Ֆրանսիայից 2023-ի 9 ամիսներին ՀՀ է ժամանել 22 515, 2022-ի նույն ժամանակահատվածում՝ 19 177 զբոսաշրջի