Ներքին գործերի նախարարությունն արցախցիներին հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ՆԳՆ ոստիկանություն: «Հաշվի առնելով զենքի շրջանառության նկատմամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության հսկողական լիազորությունները՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հորդորում ենք իրենց մոտ ապօրինի պահվող զենքը և ռազմամթերքը ներկայացնել ՆԳՆ ոստիկանություն»,- նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
Նախարարությունից հիշեցնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի համաձայն՝ ապօրինի կերպով զենք կրող, ինչպես նաև հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների շրջանառության կանոնները խախտած անձինք նշված առարկաները մինչև իրավասու մարմինների կողմից դրանց գտնվելու վայրի մասին իմանալը հանձնելու դեպքում ազատվում են քրեական պատասխանատվությունից:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո Արցախի ՊԲ-ն ռուս խաղաղապահներին է հանձնել իր վերահսկողության տա