Երևանցի գինեգործ Արփինե Մանուկյանն արժանացել է Dom Pérignon Golden Vines MW հեղինակավոր կրթաթոշակը, հայտնում է Gerard Basset հիմնադրամի կայքը։ «MW սերտիֆիկատն Արփինեին թույլ կտա դառնալ օրինակ և խորհրդատու այն կանանց համար, ովքեր հետաքրքրված են գինեգործությամբ՝ հերքելով նրանց նկատմամբ գենդերային կողմնակալությունը, ինչպես նաև սկսել ավելի էլեգանտ ոճով սեփական գինին արտադրել Հայաստանում, քանի որ այնտեղ ավանդաբար արտադրվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիմնադրամը նշել է, որ Հայաստանում գինեգործության ոլորտում տղամարդիկ գերակշռում են, և Մանուկյանը «գենդերային խոչընդոտների» է հանդիպել: Գինեգործի խոսքով՝ իր որակավորումներն ու կարծիքը մշտապես կասկածի տակ են դրվել և նսեմացվել տղամարդկանց կողմից, ովքեր շատ դեպքերում քիչ փորձառու են եղել։
Մանուկյանը դարձել է Հայաստանում առաջին մարդը, ով ստացել է WSET դիպլոմ և Weinakademiker որակավորում։ Սովորել է Գերմանիայի Գայզենհայմի համալսարանում և ստացել է մագիստրոսի կոչում գինեգիտության մասնագիտությամբ, ինչպես նաև մասնակցել է բերքահավաքի աշխատանքների