Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը բրիտանական Daily Mail-ին հայտնել է, որ Երևանը մտադիր է երեք տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի հետ առևտրի ծավալը հասցնել 1 մլրդ ֆունտ ստերլինգի: Պարբերականի տվյալներով՝ հայ քաղաքական գործիչներն ու դիվանագետները Լոնդոնում հանդիպումներ են ունեցել խոշոր բանկերի ներկայացուցիչների հետ՝ բրիտանական ներդրումներ փնտրելու նպատակով:
«Անցյալ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 92 մլն ֆունտ ստերլինգ, ինչը 156 տոկոսով ավելի է 2021-ի ցուցանիշից»,-գրել է թերթը։
Ըստ հրապարակման՝ Քերոբյանը հայտնել է, որ կառավարությունը մտադիր է առաջիկա երեք տարիների ընթացքում այդ գումարը հասցնել մոտ 1 մլրդ ֆունտի ստերլինգի՝ Քերոբյան արևմտյան բանկերի ներդրումների միջոցով։ Նա թերթին հայտնել է նաև Հայաստանի տնտեսական հարաբերությունները դիվերսիֆիկացնելու անհրաժեշտության մասին և չի բացառել հայկական ընկերությունների բաժնետոմսերի տեղաբաշխումը Լոնդոնում:
Daily Mail-ը նշել է, որ Քերոբյանին «արտաքուստ չի շփոթեցրել» Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ կապված իրա