ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը, հաղորդում է Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը։ Դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպումը կայացել է հոկտեմբերի 28-ին Մալթայում։
Երմակը հաստատել է ուկրաինական կողմի հանձնառությունը Հայաստանի հետ համագործակցության ամրապնդման հարցում, մասնավորապես, եվրաինտեգրման հարցերում։ Նշվում է, որ կողմերը շնորհավորել են միմյանց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի կազմում Հայաստանի և Ուկրաինայի ընտրվելու կապակցությամբ և քննարկել են երկու երկրների փոխգործակցությունը այդ կազմակերպության շրջանակներում և էներգետիկայի ոլորտում։
Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակված կողմերի հանդիպման մասին հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Երմակը «բարձր է գնահատել Հայաստանի անդամակցությունը ուկրաինական խաղաղության բանաձևին աջակցող պետությունների շրջանակին»։ Բացի այդ, նա Արմեն Գրիգորյանին տեղեկա