ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ղեկավար, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Armenia Today-ին տված հարցազրույցում մեկնաբանել է տնտեսական ոլորտում հայ-իրանական վերջին պայմանավորվածությունները։ Պարսյանը բարձր է գնահատել Հյուսիս-հարավ ծրագրի չորրորդ տրանշին մասնակցելու Իրանի որոշումը, մասնավորապես, երկու երկրների համար ռազմավարական նշանակություն ունեցող Մեղրի-Վարդանիձոր ճանապարհի մի հատվածի և Հայաստան-Իրան նոր կամուրջի կառուցումը, որը ճանապարհը կկրճատի մոտավորապես կես ժամով:
Նրա խոսքով՝ կարևոր է նաև հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստում ընդունված որոշումը՝ զրոյացնել բեռնափոխադրումների ճանապարհային տուրքերը, որոնք միջինում կազմում էին մոտավորապես 250 դոլար: Որոշման արդյունքում ապրանքները սպառողներին կհասնեն շատ ավելի ցածր գներով։
«Այս ծրագրերը ոչ միայն տնտեսական, այլ նաև անվտանգային բաղադրիչ ունեն։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի հետ ունի 1000-ամյակների քաղաքակրթական սահման, որն անխախտելի է: Այս խոշոր նախագծերի համատեղ իրականացումը կամրապնդի հայ-իրա