«Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասը մասնավորեցվել է օրենքի խախտմամբ, նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Մասնավորապես, ուսումնասիրվել են Երևան քաղաքի Արամի փողոցի 32 հասցեում գտնվող շենքի՝ նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի՝ 6198 քմ մակերեսով հողամասի մասնավորեցման վերաբերյալ փաստաթղթերը:
«Պարզվել է, որ բաց աճուրդի կամ ուղղակի վաճառքի ձևով օտարելու նպատակով, Երևանի Կենտրոն համայնքին նվիրաբերված, պատմամշակութային հուշարձան հանդիսացող «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի շենքը 2001թ․ սեպտեմբերի 6-ին Կենտրոն թաղային համայնքի և «Սոգլասիե-Արմենիա» ՍՊ ընկերության միջև կնքված ուղղակի վաճառքի պայմանագրով օտարվել է: Նշված ընկերությունն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է օտարումից մի քանի օր առաջ՝ 2001թ․ օգոստոսի 31-ին»,- հայտնում են դատախազությունից:
Բացի այդ, 2001 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանի քաղաքապետի և «Սոգլասիե-Արմենիա» ՍՊ ընկերության միջև օրենքի խախտմամբ կնքվել է նշված տարածքում գտնվող՝ 6198 քմ մակերեսով հողամասի վարձակ