Անցած 18 օրերի ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 2360 երեխա, 5364-ը վիրավորվել են, օրական սպանվում կամ վիրավորվում է ավելի քան 400 երեխա, հայտնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ կոչ անելով անհապաղ հրադադար հաստատել և մշտական մարդասիրական օգնություն հասցնել: Բացի այդ, հաղորդվում է, որ ավելի քան 30 իսրայելցի երեխաներ մահացել են, իսկ տասնյակները գերության մեջ են Գազայի հատվածում:
Կազմակերպությունն ահազանգում է, որ Գազայի հատվածի գրեթե յուրաքանչյուր երեխա ենթարկվել է հոգեբանական տրավմայի, որոնք ուղեկցվել են համատարած ավերածություններով, անողոք հարձակումներով, տեղահանմամբ և հիմնական կարիքների՝ սննդի, ջրի, դեղորայքի սղությամբ:
«Երեխաների սպանությունն ու հաշմանդամությունը, երեխաների առևանգումը, հարձակումները հիվանդանոցների և դպրոցների վրա, ինչպես նաև մարդասիրական օգնության արգելակումը երեխաների իրավունքների կոպիտ խախտում են», – ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն Ադել Խոդրը: «ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում բոլոր կողմերին անհապաղ համաձայնել հրադադարի, թույլատրել մար