Ադրբեջանում ընթացող բոլոր դատավարությունները, այդ թվում՝ Վագիֆ Խաչատրյանինը, ֆարսի ժանրից են, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ծաղր և ընդունված միջազգային նորմերի խախտում՝ Ադրբեջանի ստանձնած բոլոր պարտավորությունների համատեքստում, X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: Նա գրել է, որ երեկ Խաչատրյանը կրկին հերքել է իր մասնակցությունը Մեշալի դեպքերին և ներողություն խնդրել հայերեն՝ բառացիորեն ասելով, որ այնտեղ չի եղել:
«Սակայն թարգմանիչը փոխանցեց, որ Խաչատրյանը ներողություն է խնդրում ադրբեջանական ժողովրդից այն բոլոր միջադեպերի համար, որոնք հայերը կատարել են՝ Վագիֆի խոսքերը սխալ մեկնաբանելով։ Ակնհայտ է, որ ադրբեջանական վարչակարգի օրոք արդար դատավարություն չի կարող իրականացվել, ուստի նրանք պետք է անհապաղ ազատ արձակեն Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից բոլոր գերիներին»,- գրել է Մարուքյանը։
Հուլիսի 29-ին Արցախի պետնախարարը հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են 68-ամյա արցախցու, որը Կարմիր խաչի միջազգայի