Ավարտվել է Շիրակի մարզի Պեմզաշեն բնակավայրի բնակչուհու և վերջինիս երկու երեխաների սպանության, 12 տարին չլրացած աղջիկ երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, ավազակություն կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Քննությամբ պարզվել է, որ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրի բնակիչ Ա.Բ.-ն նույն բնակավայրի բնակչուհի Զ.Մ.-ին իր հետ արտամուսնական կապ ունենալու առաջարկություն է արել, սակայն վերջինս մերժել է: «Մտավախություն ունենալով, որ վերջինիս ամուսինը կիմանա իր անպարկեշտ առաջարկի մասին, ճշտումներ է կատարել Զ.Մ.-ի ամուսնու՝ ՀՀ վերադառնալու մոտավոր օրվա մասին նույն բնակավայրի բնակիչ Վ.Բ.-ի հետ հանդիպման ընթացքում, տեղեկացրել է նրան Զ.Մ.-ի տանը ենթադրաբար գումար լինելու, ինչպես նաև՝ վերջինիս ամուսնու՝ ՀՀ վերադառնալու և դրանով պայմանավորված՝ կնոջը լռեցնելու՝ սպանելու մասին»,- հաղորդում են կոմիտեից:
Պարզվել է, որ 2022 թվականի նոյեմբերի 9-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում մեղադրյալները հարմարեցված բանալիով բացել ե