Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի քաղաքաշինության և ճանապարհաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորած պատվիրակությանը, որի շրջանակում ստորագրվել է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիրը, հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն երկու երկրների միջև մինչ այժմ իրականացված խոշորագույն ծրագրերից մեկն է լինելու: Վարչապետը հույս է հայտնել, որ երկկողմ նախագծերի ծավալները շարունակաբար կընդլայնվեն: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է կապիտալ խոշոր ծրագրեր և դրանց կյանքի կոչման գործում հայկական կողմը շահագրգիռ է համագործակցել իրանական ընկերությունների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Իր հերթին Մեհրդադ Բազրփաշը նշել է, որ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունն իրականացնելու է իրանական խոշոր ընկերություններից մեկը և վստահություն հայտնել, որ ծրագիրը կիրականացվի որակով և ժամանակին:
«Իրանի քաղաքաշինության և ճանապարհաշինության նախարարի խոսքով`