Найти в Дзене
Հայաստանն այսօր

Google Maps-ն Իսրայելում և Գազայում անջատել է ճանապարհային երթևեկության մասին տվյալները՝ Իսրայելի խնդրանքով

Իսրայելական բանակը Ամերիկյան Google ընկերությանը խնդրել է Իսրայելում ու Գազայում անջատել ճանապարհային երթևեկության մասին տվյալները, հայտնում է Bloomberg-ը: Google-ը հայտարարել է, որ նման միջոցառման է դիմել նաև Ուկրաինայում՝ Ռուսաստանի հետ պատերազմի ժամանակ:

«Ինչպես և նախկինում կոնֆլիկտային իրավիճակներում և ի պատասխան տարածաշրջանում զարգացող իրադարձություններին, մենք, անվտանգության նկատառումներից ելնելով, ժամանակավորապես անջատել ենք ռեալ ժամանակում ճանապարհների ծանրաբեռնվածությանը հետևելու հնարավորությունը», – Google-ի հայտարարությունն է մեջբերում գործակալությունը:

Bloomberg-ի զրուցակցի տվյալներով, Google Maps-ի և Waze-ի որոշ գործառույթների անջատման որոշումը բացատրվում է նրանով, որ ճանապարհային երթևեկության մասին տվյալները կարող են օգտագործվել իսրայելական բանակի տեղաշարժերին հետևելու համար: Աբղյուրը պնդում է, որ Google-ը նման որոշում է կայացրել իսրայելական բանակի խնդրանքով:

Google-ում վստահեցրել է, որ չնայած հավելվածի որոշ գործառույթների սահմանափակմանը, վարորդները կարող են որոշ տեղեկություն ստանալ ճանապարհների մասին: Bloomberg-ն ընդգծում է, որ Google ընկերությունը նման քայլի դիմել է 2022թ. մարտին, երբ ռուսական զորքերը մտան Ուկրաինա:

Bloomberg-ն ընդգծում է, որ Google ընկերությունը նման քայլի դիմել է 2022թ. մարտին, երբ ռուսական զորքերը մտան Ուկրաինա:

Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ​​ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։