Վաշինգտոնը հաշվի է առնում Հարավային Կովկասի նուրբ աշխարհագրական դիրքը Իրանի և Ռուսաստանի նկատմամբ, բայց այդ երկրների մեջ հուսալի գործընկերներ չի տեսնում, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպումը: Ընդ որում, Միլլերն ընդգծել է, որ Պետդեպարտամենտը ողջունում է հայ-ադրբեջանական հարցի շրջանակներում ցանկացած բարեխիղճ պարտավորություն։
«Հայ-ադրբեջանական հարցի շրջանակներում ողջունում ենք ցանկացած բարեխիղճ պարտավորություն, որը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանը։ Մենք ողջունում ենք այդ պարտավորությունը, անկախ նրանից, թե որտեղ են ընթանում բանակցությունները կամ ով է դրանք վարում»,-ասել է Միլլերը։
Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակներում կայացել է Հայաստան և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարոտ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիմումը։ «3+3» ձևաչափով հանդիպման շրջանակներում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել էր, որ Հարա