Найти тему
Հայաստանն այսօր

Այսօր տեղի կունենա Վագիֆ Խաչատրյանի գործով դատական ​​նիստը

Բաքվում շարունակվում է Հակարիի անցակետում ապօրինի առևանգված և ձերբակալված Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նրան մեղադրում են Խոջալուում զանգվածային սպանություններ իրականացնելու մեջ։ Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, նիստը վարելու է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևը։ Քրեական գործով զեկուցողն է դատավոր Ջամալ Ռամազանովը։ Քրեական գործը քննվելու է Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում։

Նշենք, որ Մեշալիի ցեղասպանության գործով միջազգային հետախուզման մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Խաչատրյան Վագիֆ Չերքեզովիչը այս տարվա հուլիսին բերման էր ենթարկվել Լաչինի սահմանային անցակետում։

Հուլիսի 29-ին Արցախի պետնախարարը հայտնել էր, որ ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են 68-ամյա արցախցու, որը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ուղեկցությամբ ուղևորվում էր Երևան՝ բուժման: Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանցի զինվորականները առևանգել են 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Նույն օրը Ադրբեջանի դատախազությունը հայտարարեց Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին։ ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը հայտարարել էր, որ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում։

Հուլիսի 30-ին Հայաստանը հայց էր ներկայացրել ՄԻԵԴ, որը Բաքվին պարտավորեցրել էր Խաչատրյանի մասին տեղեկություններ տրամադրել։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում էր կայացրել ադրբեջանցի զինվորականների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի մասին տեղեկատվություն տրամադրելու համար մինչև օգոստոսի 8-ը Ադրբեջանին ժամանակ տրամադրել: Ներկայացված տեղեկությունները փոխանցվել են Խաչատրյանի հարազատներին: